Նոյեմբերի 18-ին 16.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հյուրերը լինելու են աուտիզմ ունեցող երեխաները։ Նրանց համար կներկայացվի «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչելու են հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմներից։ Երեխաների համար համերգային ծրագիրը կկատարեն Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։